Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Հազվագյուտ համալրմամբ 1964 թվականի Chevrolet Corvette-ը հանվել է աճուրդի
02/11/2026 18:26
Կիսվել

Հազվագյուտ համալրմամբ 1964 թվականի Chevrolet Corvette-ը հանվել է աճուրդի

eBay աճուրդում ակտիվ մրցակցություն է ծավալվել․ մինչև փայլը հղկված 1964 թվականի Chevrolet Corvette-ի համար արդեն առաջարկվել է ավելի քան 50 200 դոլար, իսկ աճուրդի ավարտին մնացել է ընդամենը երկու օր։ Ավտոմեքենան վաճառքի է հանվել առանց պահուստային նվազագույն գնի, ուստի այն կստանա նա, ով վերջինը կբարձրացնի առաջարկվող գումարը։

Ավտոմեքենան իր պատմության ընթացքում ունեցել է ընդամենը երկու սեփականատեր։ Առաջինը Լաս Վեգասի բնակիչ Թոմն էր, որը մեքենան գնել էր նոր վիճակում և 45 տարի պահել ավտոտնակում։ Դրա շնորհիվ մեքենայի շրջանակը զերծ է մնացել ժանգոտումից։ 2009 թվականին Corvette-ը գնել է Էդ Ուոթսոնը և ավելի քան 40 000 դոլար է ներդրել դրա ամբողջական վերականգնման համար, որից հետո կրկին փակ տարածքում է պահել մեքենան՝ պաշտպանելով այն նույնիսկ ամենափոքր վնասվածքներից։

Ռեգո Ինշուրանս

1964 թվականին Chevrolet-ն արտադրել է 22 229 Corvette, որոնցից միայն 8304-ն են եղել կուպե թափքով։ Շարժիչի ծածկի տակ տեղադրված է 327 շարժիչ՝ 250 ձիաուժ հզորությամբ, որն աշխատում է օրիգինալ Powerglide փոխանցման տուփի հետ։

Այս օրինակը հազվադեպ է նաև իր համալրմամբ։ Ղեկի և արգելակների հիդրավլիկ ուժեղացուցիչներ ուներ այդ տարվա Corvette-ների ընդամենը 10.2%-ը, իսկ օդորակիչը, որի համար 1964 թվականին անհրաժեշտ էր հավելյալ վճարել առնվազն 421 դոլար, տեղադրված էր գնորդների ընդամենը 8.9%-ի ավտոմեքենաներում։

Թափքը վերաներկված է, սրահն ու նստատեղերը լավ պահպանված տեսք ունեն։ Գործարանային ռադիոն փոխարինվել է վինտաժային AM/FM համակարգով՝ AUX միացմամբ և հետևի բարձրախոսներով։

Լոտի նկատմամբ հետաքրքրությունը նկատելի է․ այն 41 օգտատեր ավելացրել է ընտրյալների ցանկում, իսկ առաջարկների թիվը հասել է 51-ի։ Աճուրդի վերջին րոպեները խոստանում են թեժ լինել։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28