Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Չինաստանի խոշորագույն ավիաընկերությունները վնասներ են կրում վառելիքի թանկացման և թայֆունների հետևանքով
03/11/2026 14:41
Կիսվել

Չինաստանի խոշորագույն ավիաընկերությունները վնասներ են կրում վառելիքի թանկացման և թայֆունների հետևանքով

Չինաստանի երեք խոշորագույն ավիաընկերությունները՝ Air China-ն, China Eastern Airlines-ը և China Southern Airlines-ը, կարող են տարին ավարտել վնասներով՝ ավիավառելիքի թանկացման, ներքին չվերթների տոմսերի ցածր գների և թայֆունների հետևանքների պատճառով։ Փոխադրողների ֆինանսական ցուցանիշները վատթարացել են նույնիսկ երրորդ եռամսյակում, որն ավանդաբար համարվում է ոլորտի ամենաշահութաբեր ժամանակահատվածը։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընկերությունների ֆինանսական հաշվետվություններին և LSEG-ի վերլուծաբանների կանխատեսումներին։

Փորձագետների գնահատմամբ՝ Air China-ն և China Eastern Airlines-ը կարող են յոթերորդ տարին անընդմեջ զուտ վնաս գրանցել COVID-19 համավարակի սկզբից ի վեր։ China Southern Airlines-ը նույնպես կարող է վերադառնալ վնասաբեր գործունեության՝ նախորդ տարի վեց տարվա ընթացքում առաջին անգամ տարեկան շահույթ ստանալուց հետո։

Երրորդ եռամսյակում Air China-ի զուտ շահույթը կրճատվել է 92.6%-ով՝ կազմելով 270.6 մլն յուան (40.62 մլն դոլար)։ China Eastern Airlines-ի շահույթը նվազել է 98.2%-ով՝ մինչև 64 մլն յուան։ Միաժամանակ China Southern Airlines-ը գրանցել է 609 մլն յուանի զուտ վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.84 մլրդ յուանի շահույթի դիմաց։

Ինը ամիսների արդյունքներով երեք ավիաընկերություններն էլ վնասաբեր են եղել, մինչդեռ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում շահույթ էին ստացել։

Ֆինանսական ցուցանիշների վատթարացման հիմնական պատճառը ավիավառելիքի կտրուկ թանկացումն է։ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո վառելիքի գինն ավելի քան կրկնապատկվել է։ Չինական ավիաընկերությունները հատկապես զգայուն են գնային տատանումների նկատմամբ, քանի որ հազվադեպ են կիրառում վառելիքի գինը նախապես ֆիքսելու ֆինանսական գործիքներ։

Լրացուցիչ ճնշում է ստեղծում ներքին շուկայում բարձր մրցակցությունը։ Ավիաընկերությունները մրցակցում են ոչ միայն միմյանց, այլև արագընթաց երկաթուղային փոխադրումների հետ, ինչը սահմանափակում է տոմսերի գները բարձրացնելու հնարավորությունները։

Huatai Securities-ի գնահատմամբ՝ երրորդ եռամսյակում Air China-ի մեկ ուղևորի հաշվով միջին հասույթը նվազել է 5%-ով։

BofA Global Research-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի ոլորտի հետազոտությունների ղեկավար Նաթան Ջին կանխատեսում է, որ սեզոնային պահանջարկի նվազման պատճառով չինական ավիաընկերությունները կշարունակեն վնասներ կրել նաև չորրորդ եռամսյակում։ Թեև ներքին չվերթների տոմսերի գները սկսել են երկնիշ տոկոսային աճ գրանցել, վառելիքի բարձր արժեքը շարունակում է մնալ ոլորտի գլխավոր խնդիրը։

Ավիաընկերությունների ֆինանսական դժվարություններն արտացոլվել են նաև ֆոնդային շուկայում։ Տարեսկզբից Air China-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 38%-ով, China Eastern Airlines-ինը՝ 46%-ով, իսկ China Southern Airlines-ինը՝ 39%-ով։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28