2026թ․-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հոկտեմբերին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2․4%։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 7․0%-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 8․1%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 2․5%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 1․1%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 1․4%-ով։
Առողջապահության գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 3․7%-ով։
Տրանսպորտի գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 2․3%-ով։
Կապի ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 0.7%-ով։
Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 0.3%-ով։
Կրթության գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 7․2%-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 4․4%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 2․8%-ով։
Սննդամթերքի գներ: 2026թ. հոկտեմբերին 2025թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 5.6%, իսկ 2026թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. հոկտեմբերին 2025թ հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 2.8%-ով, իսկ 2026թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով։
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. հոկտեմբերին 2025թ. հոկտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2026թ. սեպտեմբերի համեմատ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:
Արտարժույթի շուկա: 2026թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.3% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 0.6% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):
