Պարենամթերքի արտահանման անկման հետևանքով Ուկրաինան զրկվել է 723 միլիոն դոլարից
2025 թվականի առաջին ինն ամիսներին Ուկրաինան արտերկրում պարենամթերքի վաճառքից 723 միլիոն դոլար պակաս եկամուտ է ստացել։ Այդ մասին են վկայում երկրի Ազգային բանկի փաստաթղթերը:
Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա հունվարից սեպտեմբեր պարենային ապրանքների և դրանց արտադրության համար նախատեսված հումքի արտահանման ծավալը դրամական արտահայտությամբ կազմել է 16.963 միլիարդ դոլար։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում ուկրաինացի արտահանողները արտերկիր էին մատակարարել 16.24 միլիարդ դոլարի պարենամթերք։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում պարենային ապրանքների վաճառքից Ուկրաինայի արտահանման հասույթը նվազել է 723 միլիոն դոլարով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ Կիևի իշխանությունները նպատակ են դրել վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը և սկսել են հարվածներ հասցնել նավթավերամշակման գործարաններին ու քաղաքացիական բեռներ տեղափոխող նավերին, Ռուսաստանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել երկակի նշանակության օբյեկտներին, որոնք կարևոր են Ուկրաինայի տնտեսության համար։ Պուտինի խոսքով՝ դրա հետևանքով Կիևը փաստացի զրկվել է մետալուրգիական արդյունաբերությունից և մի շարք այլ ոլորտներից ստացվող եկամուտներից։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահին զեկուցել է, որ Սևծովյան տարածաշրջանում ռուսական նավագնացությունը դադարեցնելու Կիևի ռեժիմի փորձերին ի պատասխան՝ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում ուկրաինական նավահանգիստների ենթակառուցվածքներին՝ կասեցնելով դրանց աշխատանքը։
