Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
05/11/2026 12:56
Կիսվել

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ucom-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) համագործակցության հուշագիր են ստորագրել՝ միավորելով ջանքերը կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդման, մասնագիտական հմտությունների զարգացման և գործատուների մրցունակության բարձրացման ուղղությամբ։

Հուշագիրը ստորագրեցին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

Համագործակցության առանցքային ուղղություններից է աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացումը։ Կողմերը նախատեսում են աջակցել ուսանողների գործնական հմտությունների ձևավորմանը, մասնագիտական պրակտիկայի հնարավորությունների ընդլայնմանը և գործատուների ու կրթական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը։ Նախատեսվում է նաև համատեղ նախաձեռնությունների իրականացում՝ ուղղված երիտասարդների թվային հմտությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողությունների ձևավորմանը։

«Ucom-ում մեզ համար կարևոր է, որ տեխնոլոգիական զարգացումը զուգորդվի մասնագիտական կարողությունների զարգացմամբ։ Այսօր աշխատաշուկան արագ փոխվում է, և երիտասարդներին անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ ու իրական աշխատանքային միջավայրի հետ շփվելու հնարավորություններ։ Այս համագործակցությամբ ցանկանում ենք նպաստել կրթության և բիզնեսի միջև կապի ամրապնդմանը՝ միաժամանակ մեր տեխնոլոգիական փորձն ու հնարավորություններն ուղղելով գործատուների իրական կարիքներին համապատասխան լուծումների զարգացմանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Համագործակցությունը ներառում է նաև փորձի փոխանակում, համատեղ սեմինարների և գործարար հանդիպումների կազմակերպում, ինչպես նաև նախաձեռնություններ կանաչ տեխնոլոգիաների կիրառման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։

«Երկկողմ համագործակցությունը փոխադարձ արժեք կստեղծի՝ նպաստելով ինչպես Ucom-ի շահերի ներկայացմանը պետություն–մասնավոր հատված երկխոսության հարթակներում և ոլորտային քննարկումներում, այնպես էլ գործարար համայնքի հետ փոխգործակցությանը՝ հնարավորություն ստեղծելով բացահայտել բիզնեսի կարիքներն ու զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև ընկերության տեխնոլոգիական և թվային լուծումները ներկայացնելու գործարար շրջանակներին», -ասաց ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը։

Ucom-ը և ՀԳՀՄ-ն  նախատեսում են զարգացնել «բիզնես–տեխնոլոգիա–կրթություն» համագործակցության նոր ձևաչափեր՝ նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանը, նորարարական լուծումների կիրառմանը և բիզնեսի երկարաժամկետ մրցունակության բարձրացմանը։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88