ՊԵԿ. Մաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներով
ՊԵԿ-ը մաքսային ոլորտում՝ հանրության և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովման, ինչպես նաև հարցումների և առաջարկությունների ներկայացման համար կիրառում է էլեկտրոնային, հեռախոսային և առձեռն կապի տարբեր միջոցներ։ Դրանք ներառում են ինչպես աշխատանքային և շուրջօրյա ռեժիմով իրականացվող ծառայություններ, այնպես էլ էլեկտրոնային տարբեր հարթակներ ու գործիքներ, իսկ որոշ հարթակներ՝ նաև առցանց դիմումների ներկայացման և դրանց ընթացքին հետևելու հնարավորությամբ։ Էլեկտրոնային եղանակով հասանելի են նաև մի շարք մաքսային ծառայություններ, այդ թվում՝ հայտարարագրերի ներկայացումը։
- ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանը՝ էլեկտրոնային հարթակ է, որը հնարավորություն է տալիս ԱՏԳ մասնակիցներին առցանց իրականացնել արտաքին առևտրի և մաքսային գործընթացներին առնչվող անհրաժեշտ գործողությունները։ Մասնավորապես, ապահովում է մի շարք ԱՏԳ ընթացակարգերի, թույլատվական փաստաթղթերի ստացումն էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների և ապրանքների հայտարարագրերի ներկայացումը, մաքսային և այլ վճարների և այլ գործընթացների վերաբերյալ էլեկտրոնային ծառայությունները։
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» կարելի է մուտք գործել հետևյալ հղմամբ․ (https://trade.gov.am):
- ExIm-ը միասնական տեղեկատվական հարթակ է, որտեղ ներկայացված են արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն։ Հարթակը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար։ Այստեղ ներառված բոլոր տվյալները բացառապես իրազեկող են և մաքսային հարցերում պետք է առաջնորդվել պաշտոնական հրապարակումներով։ Հաշվիչների միջոցով հնարավոր է նախապես հաշվարկել ներմուծման դեպքում պահանջվող վճարները և գնահատել հնարավոր ծախսերը։
ExIm կարելի է մուտք գործել հետևյալ հղմամբ (https://exim.src.am/)։ Հարթակում հայտնաբերված անճշտությունների կամ թերությունների վերաբերյալ կարելի է տեղեկացնել [email protected] էլեկտրոնային փոստով։
- «Ծանուցման» էլեկտրոնային հարթակով իրականացվում է ապրանքների հայտարարագրերի սպասարկումը։ Համակարգի կիրառմամբ հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնելուց հետո՝ մաքսային գործառնությունների ընթացքի և ապրանքների բացթողնման վերաբերյալ ծանուցումները կարող է ստանալ էլեկտրոնային եղանակով։ Լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում հաղորդակցությունը մաքսային ծառայողի և հայտարարատուի միջև նույնպես իրականացվում է համակարգի միջոցով։ Այսինքն, գործընթացն իրականացվում է հեռավար, և ապրանքների հայտարարագրերի սպասարկման համար հայտարարատուն չի այցելում մաքսային մարմին։
- Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր, ինչը հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով անմիջապես սահմանային անցակետում իրականացնել այդ ապրանքի բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները,այդ թվում՝ ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնելու հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել Պարզեցված մաքսային գործառնությունների սպասարկման բաժին՝ +374 (60) 841 170 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով՝ շուրջօրյա։
- Լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահ ԱՏԳ իրականացնողերը մաքսային տարբեր ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ԼՏՕ կարգավիճակը և ԱՏԳ օրինապահության հավաստագրի մասին խորհրդատվություն տրամադրվում է Հետբացթողումային հսկողության վարչության կողմից։ Խորհրդատվական բնույթի տեղեկատվություն ստանալու համար կարող են դիմել հետևյալ կապի միջոցներով՝ [email protected], հեռ․՝ 060-84-10-15 և [email protected] հեռ․՝ 010-30-41-11։
- ԱՏԳ մասնակիցները և քաղաքացիները հարցումներ և դիմումներ կարող են ներկայացնել նաև ՊԵԿ պաշտոնական կայքի միջոցով՝ գլխավոր էջում «Հետադարձ կապ» բաժնի «Դիմել ՀՀ ՊԵԿ» (հղում՝ https://src.am/am/contactPage/21) ենթաբաժնի միջոցով։ Այս հարթակում ներկայացված են նաև մաքսային մարմնի հետ կապ հաստատելու այլ եղանակներ ևս։
Այսպես,
- Փոստով՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Խորենացի 3, 7 հասցեով (փոստային ինդեքս՝ 0015):
- Առձեռն` ք․ Երևան, Իսակովի 10/16 հասցեներով (ժամը 9:00-ից մինչև 18:00, ընդմիջման ժամ՝ 13:00-ից մինչև 14:00, բացի շաբաթ և կիրակի օրերից):
- Էլեկտրոնային փոստով՝ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական՝ [email protected] հասցեով։
- Առցանց նամակ՝ e-request.am Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:
- Զանգահարել Հեռախոսազանգերի կենտրոնի հեռախոսահամարներով` +374 (60) 84-44-44 կամ 080 001 008։
- Այս բաժնում զետեղված են են նաև մաքսային տարբեր գործընթացների նպատակով կիրառվող համապատասխան դիմումների օրինակելի ձևերը։
- Մաքսային սպասարկում 24/7 ռեժիմով․ պետական սահմանի անցման կետերում իրականացվող մաքսային ծառայության շուրջօրյա հերթապահությունից բացի, արտահանման հետ կապված մաքսային ձևակերպումները երկրի ներսում կազմակերպվում են նաև աշխատանքային օրերին և ժամերին։ Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումը Երևանում իրականացվում է «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» և «Վալենիսա» ժամանակավոր պահպանման պահեստներում, Լոռու մարզում՝ Վանաձորում գործող մաքսային հսկողության գոտում, իսկ Տավուշի մարզում՝ Բագրատաշենի անցման կետի մոտակայաքում գտնվող Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ժամանակավոր պահպանման պահեստում։
- Օդային փոխադրումներով ներմուծվող և արտահանվող ապրանքների, մաքսային հայտարարագրերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ մաքսային սպասարկումն Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության կողմից իրականացվում է շուրջօրյա՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բեռնային համալիրում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Հարցերի դեպքում` Էլեկտրոնային դիմումները կարելի է ուղարկել [email protected], [email protected] հասցեներին։
Առաքանիների սպասարկում
Առաքանիների վերաբերյալ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 010-30-55-77 հեռախոսահամարով կամ գրել [email protected], [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին (աշխատանքային օրերին ժամը՝ 9:00-18:00, իսկ շաբաթ օրերին` 10։00-13։00):
Ֆիզիկական անձանց անունով ապրանքների անվճար հայտարարագրում
Ֆիզիկական անձանց անունով ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից անվճար հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 010-30-55-33 կամ գրել [email protected] հասցեին (աշխատանքային օրերին ժամը՝ 9:00-18:00, իսկ շաբաթ օրերին` 10։00-13։00)։
- ՊԵԿ-ը կարևորում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը մաքսային իրավախախտումների կանխարգելման և բացահայտման գործընթացում։ Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու համար Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է 24/7 ռեժիմով «Թեժ գիծ» ծառայությունը։ Քաղաքացիները կարող են ցանկացած ժամի, այդ թվում՝ անանուն, իրենց հայտնի տեղեկությունները հաղորդել +374 (60) 841 054 հեռախոսահամարով։ Ստացված տեղեկությունն օպերատիվորեն ուսումնասիրվում է և, անհրաժեշտության դեպքում, րոպեների ընթացքում փոխանցվում սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ծառայություն իրականացնող ՄԴՊ վարչության աշխատակիցներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Հաղորդակցության այս միջոցներով հանրությունը և ԱՏԳ մասնակիցները կարող են ներկայացնել հարցումներ, դիմումներ, առաջարկություններ, բողոքներ, ինչպես նաև ստանալ մաքսային գործընթացներին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն։
