2026թ.-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 2,431 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 2,431 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 305․7 մլրդ դրամով կամ 14․4%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 2,403 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9%-ով կամ 197․9 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 107․8 մլրդ դրամով և կազմել 27․8 մլրդ դրամ։
2026թ.-ի սեպտեմբեր ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 294․1 մլրդ դրամ, ծախսերը՝ 284 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 10․1 մլն դրամ։
