Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ֆրիդրիխ Մերցը ԵՄ երկրներին կոչ է արել ստեղծել ռազմավարական նշանակության հումքի ընդհանուր պաշարներ
06/11/2026 12:06
Կիսվել

Ֆրիդրիխ Մերցը ԵՄ երկրներին կոչ է արել ստեղծել ռազմավարական նշանակության հումքի ընդհանուր պաշարներ

Եվրամիության երկրներին անհրաժեշտ է ստեղծել ռազմավարական նշանակության հումքի պաշարներ՝ միությունից դուրս գտնվող այն պետություններից կախվածությունը նվազեցնելու համար, որոնք զբաղվում են օգտակար հանածոների արդյունահանմամբ և վերամշակմամբ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որին մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները։

«Մեզ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մատակարարման աղբյուրները, ընդլայնել ռեսուրսների կրկնակի օգտագործումը և զարգացնել շրջանաձև տնտեսությունը։ Իմ առաջարկը միանգամայն կոնկրետ է․ ես առաջարկում եմ ստեղծել պաշարներ Բրյուսելում՝ համաեվրոպական մակարդակով», – ասել է նա։

Նրա խոսքով՝ առանց անհրաժեշտ պաշարների երկրները չեն կարողանա արտադրել մարտկոցներ, էլեկտրաշարժիչներ, ժամանակակից կիսահաղորդիչներ, ինչպես նաև զարգացնել բազմաթիվ այլ կարևոր տեխնոլոգիաներ, որոնցից կախված կլինի եվրոպական պետությունների տնտեսությունը։

Եվրահանձնաժողովի կայքում նշվում է, որ լիթիումը, կոբալտը, նիկելը և ռազմավարական նշանակության այլ հանքային հումքը անհրաժեշտ են, մասնավորապես, հողմային էլեկտրակայանների և արևային վահանակների կառուցման, ավտոմոբիլային արտադրության և թվային տեխնոլոգիաների զարգացման համար։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում են լրատվամիջոցները, հումքի մատակարարումների հարցում ԵՄ-ն մեծապես կախված է Չինաստանից։ Հումքը ներկրվում է նաև, մասնավորապես, Թուրքիայից։

Հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հաստատել է 46 նախագծերից բաղկացած ցանկը, որոնք ուղղված են սեփական ռազմավարական հումքային կարողությունների ընդլայնմանը և հումքի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02