Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
McDonald’s-ը պահանջարկի նվազման պատճառով փորձարկում է մատչելի կոմբո-ճաշատեսակներ
06/11/2026 14:46
Կիսվել

McDonald’s-ը պահանջարկի նվազման պատճառով փորձարկում է մատչելի կոմբո-ճաշատեսակներ

McDonald’s-ը ներկայացնում է նոր՝ բյուջետային կոմբո-հավաքածուներ։ Այս կերպ ընկերությունը փորձում է կանգնեցնել ԱՄՆ-ում վաճառքների անկումը։ Ընկերության ծրագրերի մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ցանցի գլխավոր տնօրեն Քրիս Քեմփչինսկուն։

Նրա խոսքով՝ McDonald’s-ն արդեն ԱՄՆ-ի 1900 ռեստորանում փորձարկում է ֆիքսված գնով ուտեստների հավաքածուներ։ Եվս շուրջ 4000 ֆրանչայզիի սեփականատերեր սկսել են վաճառել նման կոմբո-ճաշատեսակներ։

«Ամեն անգամ, երբ հաճախորդներն ընտրում են McDonald’s-ը, նրանք պետք է տեսնեն հստակ և համոզիչ առավելություն։ Անհրաժեշտ է սկզբնական մակարդակում առաջարկել մատչելի գներով ապրանքներ, հատկապես ցածր եկամուտ ունեցող սպառողների համար», – AP-ն մեջբերում է Քեմփչինսկու խոսքերը, որոնք նա հնչեցրել է ներդրողների հետ զրույցում։

AP-ի ուսումնասիրած տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականի հուլիս-սեպտեմբերին McDonald’s-ի՝ ԱՄՆ-ում գործող առնվազն մեկ տարվա պատմություն ունեցող ռեստորաններում վաճառքները համադրելի ցուցանիշով նվազել են 0.2%-ով։ Սա առաջին անկումն է՝ 2025 թվականի սկզբից ի վեր։

Պատճառը ամերիկացիների բարեկեցության մակարդակի վատթարացումն է։ Բնակիչները բախվում են բենզինի գների աճին և կյանքի անընդունելի բարձր արժեքին, ինչի հետևանքով հրաժարվում են արագ սննդից։

McDonald’s-ն աշխարհում արագ սննդի ռեստորանների խոշորագույն ցանցն է, որն ունի տասնյակ հազարավոր մասնաճյուղեր ամբողջ աշխարհում, որոնց մեծ մասն աշխատում է ֆրանչայզինգի սկզբունքով։ Ընկերությունը ավանդաբար զգայուն է բնակչության գնողունակության նկատմամբ․ արագ սննդի ոլորտը համարվում է ցածր և միջին եկամուտ ունեցող սպառողների տրամադրությունների ցուցիչ։

Վերջին տարիներին ամերիկյան արագ սննդի ցանցերը բախվել են սննդամթերքի, վարձակալության և աշխատուժի ծախսերի աճին, ինչը ստիպել է նրանց բարձրացնել ուտեստների գները։ Միևնույն ժամանակ, գնաճը և վառելիքի թանկացումը նվազեցնում են սպառողների տնօրինվող եկամուտները, ինչի հետևանքով նրանք սկսում են խնայել տնից դուրս սնվելու վրա։

Ի պատասխան՝ շուկայի խոշոր խաղացողները՝ McDonald’s-ը, Burger King-ը և Wendy’s-ը, պարբերաբար ակցիաներ և մատչելի կոմբո-առաջարկներ են գործարկում՝ հաճախորդներին պահպանելու և սահմանափակ բյուջե ունեցող սպառողների համար մրցակցելու նպատակով։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58