Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ ֆոնդային շուկան իր պատմության վատագույն օրերից մեկն է գրանցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ֆոնդային շուկայում անկումը դարձել է բորսայի պատմության վատագույն օրերից մեկը՝ այն կապելով Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների հետ։
«Ֆոնդային շուկան ընտրությունների արդյունքների պատճառով իր պատմության վատագույն օրերից մեկն է ունեցել։ Շատ ցավալի է սա տեսնել։ Այնքան ջանքեր են պահանջվել՝ մեզ հասցնելու այնպիսի մակարդակի, որը նախկինում ոչ ոք երբեք չէր տեսել, իսկ հիմա՝ այս իրավիճակն է», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նախագահը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը պետք է դրվի դեմոկրատների վրա։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին։ Ամերիկացիներն ընտրել են Սենատի 100 անդամներից 35-ին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։ Միաժամանակ, 36 նահանգում անցկացվել են նահանգապետերի ընտրություններ։
Ամերիկյան լրատվամիջոցների վերջին գնահատականների համաձայն՝ նոր գումարման Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են ստանում դեմոկրատները։ Ներկայումս Սենատում և Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին։
Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ֆոնդային բորսաներում հիմնական բաժնետոմսերի գնանշումները զգալիորեն նվազել են։
Ներդրողները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը կարող է հանգեցնել արհեստական բանականության ոլորտի կարգավորման խստացման։
