2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 7,827.0[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6․4%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը աճել է 41․9%-ով և կազմել 3,159.0 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 11․7%-ով և կազմել 2,050.4 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 41․2%-ով և կազմել 1,179.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 13%-ով և կազմել 0.7 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 11․8%-ով և կազմել 1,437.3[1] մլն կՎտ ժամ։
[1]Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 558.1 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 310.9 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:
