Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
BDO. Հաճախորդների վատ սպասարկումը բացասաբար է անդրադառնում ընկերության ֆինանսական արդյունքների վրա
12/02/2014 17:20
Կիսվել

BDO. Հաճախորդների վատ սպասարկումը բացասաբար է անդրադառնում ընկերության ֆինանսական արդյունքների վրա

Բի-Դի-Օ աուդիտորական ընկերությունների խումբը, որը հանդես է գալիս աշխարհի 144 երկրում, այդ թվում նաև Հայաստանում` «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության միջոցով, բազմիցս ներկայանում է տարբեր հետազոտություններով, որոնք մեծ պահանջարկ են վայելում գործարար հանրության շրջանում: 

Վերջերս Բի-Դի-Օ ընկերությունների խմբի կողմից իրականացված «Ծառայություն 2020, վերադարձ դեպի ծառայություն» թեմայով հետազոտությունը համառոտ տարբերակով հրապարակվել է հեղինակավոր  The Economist ամսագրում:

Այս հետազոտությամբ առաջին անգամ ներկայացվել է հաճախորդներին վատ սպասարկելու ազդեցությունը բիզնեսի վրա ամբողջ աշխարհում: 2013թ. վերջերին Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի գործարար աշխարհի 832 առաջատար ընկերությունների շրջանում իրականացված հարցումը ցույց է տալիս, որ այդ ընկերությունների գրեթե 59%-ը հաստատում է, որ հաճախորդների սպասարկման որակի անկումը էական ազդեցություն է ունենում ֆինանսական արդյունքների վրա:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հաճախորդների վատ սպասարկման արդյունքում ընկերությունների 27%-ը կորցրել է հաճախորդներին, 15%-ի բաժնետոմսերի գինն ընկել է, իսկ 23%-ը ստիպված է եղել փոխհատուցել հաճախորդներին:

Հարցման մասնակիցների գերակշռող մասը` 84%-ը, գտնում է որ հաճախորդների սպասարկումը համարվում է կամ «շատ» կամ «չափավոր» կարևոր իրենց ֆինանսական արդյունքների համար: Ընկերությունների միայն 36%-ը ներկայումս ունի ռազմավարություն, որը ներկայացնում է կապը հաճախորդների սպասարկման և գործունեության ֆինանսական արդյունքների միջև, իսկ 41%-ը գտնում է, որ նման ռազմավարություններն անհրաժեշտություն են, և իրենք աշխատում են դրանց վրա:

Դիտարկվել է  նաև այն հարցը, թե հաճախորդների սպասարկմանն առնչվող հարցերի գծով  արդյոք կա անմիջական ղեկավար ընկերությունների Խորհրդի կազմում, և պարզվել է, որ միայն 28%-ն ունի նման ղեկավար իրենց Խորհրդի կազմում: Իսկ առաջատար գործարարների միայն 29%-ն է գտնում, որ հաճախորդներին ուղղված  գործունեությունը կարող է էական լինել մասնագիտական գործունեության  զարգացման համար:

Ընկերությունների համար շարունակում են մնալ կարևոր հաճախորդների ներգրավման համար օգտագործվող ավանդական մեթոդները` հեռախոս, ուղղակի վաճառքներ, սակայն մեծ է նաև սոցիալական ցանցերի դերը, և հարցվածների 36%-ը նշել է, որ հաճախորդների ներգրավման համար օգտագործում են սոցիալական ցանցերը, ընդ որում հարցվածների 15%-ը գտնում է, որ սոցիալական ցանցերը կդառնան հաճախորդների հետ փոխազդեցության ամենակարևոր միջոցը, սակայն ավելի քան  25%-ը գտնում է, որ սոցիալական ցանցերը 2020 թվականին կունենան նույն նշանակությունը, ինչ ունեն ներկայում:

Ծառայությունների մատուցման որակի բարձրացման համար ընկերությունների 40%-ը մեծ նշանակություն է տալիս գիտահետազոտական նյութերին և անձնակազմի շարունակական կրթմանը և գտնում է, որ այդ ուղղություններով անհրաժեշտ է գումար ծախսել:

Բի-Դի-Օ ընկերությունների խմբի Հաճախորդների և շուկաների դեպարտամենտի Գլխավոր տնօրեն Ալլան Էվանսը նշել է. «Հաճախորդների ներգրավման և պահպանման համար պայքարը թեժ է լինելու յուրաքանչյուր շուկայում և ոլորտում: Շատերի համար այս պայքարը գոյատևման և մրցակցային առավելություններ ունենալու համար առանցքային գործոն է: Ճիշտ է, որ ընկերությունները  կենտրոնանան որակի, գների և նորամուծությունների վրա, բայց ոչ ծառայությունների մատուցման որակի հաշվին»: 

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12