Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը` ՄոբիԴրամի հաճախորդներին
13/02/2014 12:49
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը` ՄոբիԴրամի հաճախորդներին

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը խաղարկություն է կազմակերպել  իր դուստր ընկերության` ՄոբիԴրամի հաճախորդների համար:  Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 9-ը ՄոբիԴրամում գրանցված և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություների դիմաց առնվազն մեկ անգամ էլեկտրոնային վճարում կատարած հաճախորդներից 7-ը ստացել են Google Nexus S սմարթֆոն:

7 սմարթֆոն` 7 շաբաթվա ընթացքում: Խաղարկությունը կազմակերպվել է համակարգչային ծրագրով: Խաղարկվել են ՄոբիԴրամի հաճախորդների 12 նիշանոց հաշվեհամարները, ինչը նշանակում է, որ մասնակիցները կարող էին լինել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներ: Համակարգչային ծրագիրը հաղթողներին ընտրել է ներբեռնված տվյալների բազայից` պատահականության սկզբունքով: Հաղթող յուրաքանչյուր հաշվեհամար խաղարկությանը մասնակցել է մեկ անգամ` կրկնակի շահումները բացառելու սկզբունքով:

Ավելի քան մեկ տարի Հայաստանի տնտեսության մեջ գործող ՄոբիԴրամը նպաստում է երկրի ֆինանսական շուկայի զարգացմանը`առաջարկելով բջջային հեռախոսով էլեկտրոնային վճարումներ կատարելու ծառայությունների լայն շրջանակ: Մասնավորապես`ակնթարթային դրամական փոխանցումներ, բանկային փոխանցումներ, վարկերի մարում, տարատեսակ առցանց ծառայությունների և ապրանքների դիմաց վճարումներ, կոմունալ և պետական բյուջե ուղղված վճարումներ և այլն:

«Տեխնիկայի հնարավորությունները կարիքներին ծառայեցնելու մոտեցումը վաղուց գործում է  ամբողջ աշխարհում:  Բջջային հեռախոսը տալիս է այդ հնարավորությունը: Այն հրաշալի միջոց է հաղորդակցվելու  և ֆինանսական հրաշալի գործիք` ժամանակը գնահատողի  համար:  ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում, առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու: Էլեկտրոնային այս յուրօրինակ դրամապանակը հուսալի գործընկեր է և՛ երկրում, և՛ դրա սահմաններից դուրս»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   

Խաղարկության հաղթողները մրցանակների մասին ծանուցվել են հեռախոսազանգով:

AMP
03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43