Beeline «SMS փաթեթներ». բոլոր տեղական հաղորդագրությունները միասնական ցածր գնով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ «SMS փաթեթ» ծառայության շրջանակում այսուհետ կարճ հաղորդագրություններ կարելի է ուղարկել ոչ միայն Beeline ցանցի ներսում, այլ նաև ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային օպերատորների բաժանորդների համարներին։
«SMS փաթեթ» ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին։ Այն նախատեսված է կարճ հաղորդագրություններից հաճախ օգտվող հաճախորդների համար, և հնարավորություն է տալիս նրանց ուղարկել SMS-հաղորդագրություններ բավականին ցածր սակագնով։
«Վերջին շրջանում «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում է գտնվում մեր ծառայությունների սոցիալական բաղադրիչը, և հերթական, հաճախորդների համար շահավետ փոփոխությունն առընչվեց «SMS փաթեթ» ծառայությանը։ Այս ծառայությունն այժմ դարձավ ավելի պարզ և հասկանալի, իսկ ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային օպերատորների բաժանորդների համարներին կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը դարձնում են «SMS փաթեթ» ծառայության ձեռք բերումը էլ ավելի գրավիչ, քանի որ այժմ մեր հաճախորդները կարող են ուղարկել հաղորդագրություններ բոլոր տեղական օպերատորների բջջային համարներին միասնական ցածր սակագնով»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Beeline բաժանորդներին հասանելի են երեք տեսակի փաթեթ. 50 SMS փաթեթ 450 դրամով, 100 SMS փաթեթ 750 դրամով և 300 SMS փաթեթը 1500 դրամով։ Հավելյալ տեղեկատվություն «SMS փաթեթ» ծառայության վերաբերյալ կարող եք ստանալ այցելելով www.beeline.am կայք։