Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
Մեծ Բրիտանիայում մտադիր են լուծել երիտասարդների զբաղվածության խնդիրը
16/11/2026 19:26
Կիսվել

Մեծ Բրիտանիայում մտադիր են լուծել երիտասարդների զբաղվածության խնդիրը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստում է երիտասարդների սոցիալական նպաստների համակարգի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է որոշ վճարումների կրճատում և զբաղվածության ապահովմանն ուղղվող ծախսերի ավելացում։ Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածության նվազեցումը կարող է շուրջ տասը տարի պահանջել։

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով վարչապետ Էնդի Բերնհեմի և առողջապահության նախկին նախարար Ալան Միլբերնի հայտարարությունները։

Բարեփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է չաշխատող և կրթություն չստացող երիտասարդների թվի աճով։ Մեծ Բրիտանիայում նրանց թիվը գերազանցել է 1 միլիոնը։

Երիտասարդների գործազրկության դեմ պայքարի առաջարկների մշակումը ղեկավարող Միլբերնը նախազգուշացրել է, որ պետությանը միլիարդավոր ֆունտ ստեռլինգների լրացուցիչ ներդրումներ կպահանջվեն։ Միաժամանակ նպաստների վրա կատարվող ծախսերի կայուն կրճատման հնարավոր կլինի հասնել միայն տասը տարվա ընթացքում։

Զեկույցը, որի հրապարակումը նախատեսված է նոյեմբերի 17-ին, առաջիկա տասնամյակում նախատեսում է ստեղծել զբաղվածության և կրթության շուրջ 500 հազար հնարավորություն։

Բացի այդ, առաջարկվում է փոփոխել 25 տարեկանից ցածր քաղաքացիներին տրամադրվող նպաստների համակարգը։ Երիտասարդների մի մասը կարող է զրկվել հաշմանդամության և առողջական վիճակի հետ կապված նպաստներից և անցնել Universal Credit միասնական համակարգի շրջանակում նախատեսված՝ երիտասարդների համար նոր նպաստի ստանդարտ դրույքաչափին։

Առողջական առավել ծանր սահմանափակումներ ունեցող քաղաքացիների համար նախատեսվում է պահպանել լրացուցիչ աջակցությունը։

Բարեփոխումը նախատեսում է նաև նվազեցնել 21-24 տարեկան աշխատակիցներ ընդունող գործատուների սոցիալական ապահովագրության վճարները։ Միջոցառումը նախատեսված է հինգ տարվա համար և սկզբնական փուլում կարող է վերաբերել առևտրի, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ոլորտներին։ Resolution Foundation վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ դրա արժեքը կարող է հասնել 5 մլրդ ֆունտի։

Վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են վերանայել երիտասարդներին աջակցելու մոտեցումը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտական կրթությանը և գործազրկության վաղ կանխարգելմանը։

Նրա խոսքով՝ սոցիալական նպաստները պետք է լինեն աջակցության վերջին միջոցը, այլ ոչ թե պետության հետ երիտասարդների փոխգործակցության մեկնարկային կետը։

Կառավարությունը մտադիր է նաև ընդլայնել այն ծրագիրը, որի շրջանակում Universal Credit նպաստ ստացող երիտասարդներին մեկ տարի նպաստ ստանալուց հետո առաջարկվում է վեցամսյա աշխատանք՝ ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ։

Աշխատանքի և կենսաթոշակների նախարար Փեթ Մաքֆադենը խոստովանել է, որ բարեփոխումից հետո քաղաքացիների մի մասը ավելի քիչ նպաստներ կստանա։ Միևնույն ժամանակ իշխանությունները հույս ունեն ավելի ակտիվորեն ներգրավել երիտասարդներին կրթական ծրագրերում և զբաղվածության գործընթացներում։

Բարեփոխման վերաբերյալ վերջնական որոշումները դեռևս չեն ընդունվել։ Կառավարությունը նախատեսում է Միլբերնի առաջարկները քննարկել զեկույցի հրապարակումից հետո։

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36