Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 16%-ով
2014 թվականի հունվար ամսվա արդյունքներով Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 10,76 մլրդ ԱՄՆ դոլար։ Տարեկան կտրվածքով ցուցանիշը գրանցել է 16,11% աճ։
Չինաստանի տնտեսությունում կատարած ներդրումների ծավալով առաջար են Հոնկոնգը, Մակաոն, Թայվանը, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Ինդոնեզիան, Մալազիան և Հարավային Կորեան։
Նախորդ տարվա հունվար ամսվա արդյունքների հետ համեմատած՝ հաշվետու ամսում ԵՄ անդամ երկրներից Չինաստանի տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները նվազել են 41,25%-ով և կազմել 482 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից կատարված ներդրումերը կազմել են 369 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով 34,9% աճ։