Առևտրային բանկերը 2026թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ 9.45 տրիլիոնի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 9,452,732 մլն դրամ (9.5 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 2,021,787 մլն դրամով կամ 27.2%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 511,806 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 8,940,927 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 66.5%-ը կամ 5,948,557 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ. սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 22․3%-ով։
Տրամադրած վարկերի 33.5%-ը կամ 2,992,369 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 28.8%-ով։
