Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Nvidia վերադառնալուց հետո Ջենսեն Հուանգի կարողությունն աճել է գրեթե 34 մլրդ դոլարով
24/11/2026 18:18
Կիսվել

Nvidia վերադառնալուց հետո Ջենսեն Հուանգի կարողությունն աճել է գրեթե 34 մլրդ դոլարով

Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնվելուց հետո Ջենսեն Հուանգի կարողությունը մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում աճել է գրեթե 34 մլրդ դոլարով՝ մոտենալով 144 մլրդ դոլարին։ Այս մասին գրում է Forbes ամսագիրը։

Տոկոսային արտահայտությամբ՝ Nvidia-ի հիմնադրի կարողությունը մեկ երեկոյի ընթացքում աճել է ավելի քան 30%-ով։ Ամսագրի տվյալներով՝ դրա պատճառը Nvidia-ի բաժնետոմսերի գների կտրուկ աճն է եղել՝ Հուանգին ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու ֆոնին։

Ներկայումս նա Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ սկանդալների ֆոնին Հուանգը նահանջել էր մինչև 18-րդ հորիզոնական՝ կորցնելով իր կապիտալի ավելի քան մեկ քառորդը։

Նոյեմբերի 23-ին Nvidia-ն հայտարարել է Հուանգին ընկերության գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոններում վերականգնելու մասին։ Որոշումն ընդունվել է տնօրենների խորհրդի միաձայն քվեարկությամբ։ Ընկերությունից նշել են, որ ԱՄՆ վարչակազմից տեղեկություններ են ստացել, ըստ որոնց՝ այդ քայլն ազգային անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնի։

Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Հուանգին պաշտոնում վերականգնելու որոշումն ընդունվել է առանց ընկերության բարձրագույն ղեկավարության հետ համաձայնեցման։ Գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի երեկոյան։

Նոյեմբերի 12-ին Հուանգը լքել էր Nvidia-ի գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնները, ինչպես նաև դուրս եկել ընկերության տնօրենների խորհրդի կազմից՝ իր հարաբերությունների հետ կապված սկանդալի ֆոնին։ Խոսքը մի կնոջ մասին է, որին կասկածում են Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը զրպարտություն է որակել կնոջ՝ Չինաստանի հետախուզության համար աշխատելու մասին պնդումները։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9