ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարել հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ վերջինս բաց և փակ մրցույթներ է հայտարարել կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության, Ներքի աուդիտի վարչության, Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության, Նոր Նորքի հարկային տեսչության թափուր կրտսեր, առաջատար և գլխավոր պաշտոնները համալրելու համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. մարտի 12-ի ժամը 12:00-ը: Մրցույթը նախատեսվում է անցկացնել մարտի 25-ին:
Առավել մանրամասն տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական կայքէջերի՝ www.taxservice.am և www.customs.am «Աշխատատեղեր ՀԾ-ում» և «Աշխատատեղեր ՄԾ-ում» ենթաբաժիններում: