ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի սեպտեմբերին կազմել է 651․4 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի սեպտեմբեր ամսին կազմել է 651․4 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 144 մլն դոլարով կամ 28.4%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի սեպտեմբերին արձանագրվել է 445.2 մլն դոլար ցուցանիշ։ 2025թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի աճ 73.8 մլն դոլարով կամ 19.9%-ով։
2026թ.-ի սեպտեմբեր ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 206.3 մլն դոլար։
