Պաշտոնական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.50-0.50
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 449.00-2.00
OIL:  BRENT - 68.86+0.00 WTI - 66.81+0.03
COMEX:  GOLD - 3347.60+0.19 SILVER - 38.25+0.29
COMEX:  PLATINUM - 1439.50+1.42
LME:  ALUMINIUM - 2577.50-0.12 COPPER - 9635.00-0.11
LME:  NICKEL - 15026.00-0.79 TIN - 32799.00-1.54
LME:  LEAD - 1976.50-0.98 ZINC - 2711.00+0.52
FOREX:  USD/JPY - 148.57-0.34 EUR/GBP - 1.1617+0.05
FOREX:  EUR/USD - 1.1617+0.05 GBP/USD - 1.3388+0.03
STOCKS RUS:  RTSI - 1122.22+0.73
STOCKS US: DOW JONES - 44254.78+0.53 NASDAQ - 20730.49+0.25
STOCKS US: S&P 500 - 6263.70+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 39901.19+0.60 TOPIX - 2839.81+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24498.95-0.08 SSEC - 3516.83+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 8926.55-0.13 CAC40 - 7722.09-0.57
STOCKS EUR:  DAX - 24009.38-0.21
17/07/2025  CBA:  USD - 384.12+0.16 GBP - 514.68-0.06
17/07/2025  CBA:  EURO - 445-1.01
17/07/2025  CBA:  GOLD - 41048-246 SILVER - 467.75-4.55
Պաշտոնապես բացվել է Արաբկիր համայնքի «Սլավմեդ» բժշկական կենտրոնը
20/02/2014 21:02
Կիսվել

Պաշտոնապես բացվել է Արաբկիր համայնքի «Սլավմեդ» բժշկական կենտրոնը

Երևանի Արաբկիր համայնքում բացվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:

Բժշկական այս կենտրոնում Նախագահին ներկայացրել են, որ «Սլավմեդ»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում:

Իրականացվել է մասնաշենքի (շուրջ 3600 քմ ընդհանուր և մոտ 1500 քմ օժանդակ մակերեսով) ամբողջական հիմնանորոգում: Արդյունքում՝ ստեղծվել է ժամանակակից կահավորմամբ վիրասրահներով և հարմարավետ հիվանդասենյակներով արդիական բժշկական կենտրոն, որտեղ գործում են մի շարք բաժանմունքներ և լաբորատոր ու ախտորոշիչ ծառայություններ: Պատասխանատուների հավաստմամբ, կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ: «Սլավմեդ»-ն այսօր ունի 180 աշխատակից, որը, կենտրոնի զարգացման ծրագրերին զուգահեռ, հետագայում կավելանա:

17/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.12
+0.16
Եվրո (EUR)
445
-1.01
Ռուբլի (RUR)
4.8814
-0.0198
Լարի (GEL)
141.69
+0.09
41048
-246
Արծաթ
467.75
-4.55