
Wal-mart-ը գրանցել է տարեկան եկամուտների աճ
2013-2014 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով աշխարհի խոշորագույն առևտրային ցանցերից մեկի՝ Wal-Mart Stores Inc.-ի զուտ շահույթը կազմել է 4,43 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունվարի 31-ին, ցանցի հասույթը կազմել է 129,71 մլրդ ԱՄՆ դոլար:
Ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ ամբողջ 2013-2014 ֆինանսական տարվա արդյունքներով Wal-Mart-ի հասույթը աճել է 1,6%-ով և կազմել 476,3 մլրդ ԱՄՆ դոլար, զուտ շահույթն աճել է 5,7%-ով և կազմել 16 մլրդ ԱՄՆ դոլար: