
Հունաստանի խոշորագույն բանկերի կապիտալի պակասուրդը կազմում է 5 մլրդ եվրո
Հունաստանի չորս խոշորագույն բանկերում՝ National Bank, Alpha Bank, Piraeus Bank և Eurobank, անցկացված սթրես-թեստերի արդյունքներով պարզվել է, որ այս բանկերում կապիտալի պակասուրդը ծածկելու համար վերջիններիս անհրաժեշտ կլինի 5 մլրդ եվրո։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հունական պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ այս ստուգումը կոչված էր պարզելու 2013 թվականի ամռանը հունական նշված բանկերի վերակազմավորման արդյունավետությունը։