
ԿԲ. Այս տարի շինարարության ոլորտը կապահովի 6.5-8.5% աճ
2014 թվականի համար Կենտրոնական բանկը մեր երկրի շինարարության ոլորտում ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 6.5-8.5% աճ: ԿԲ հրապարակման համաձայն՝ աճին հիմնականում կնպաստեն պետական, համայնքային բյուջեների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող ճանապարհների, ոռոգման համակարգի, ջրամատակարարման, հանրապետության հյուսիսային սահմանակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքները:
Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականին շինարարության ոլորտը գրանցել է անում՝ 8%-ով: Հաշվետու տարում մեր երկրում իրականացվել է 442,28 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: