Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը արժանացել է «Տարվա լավագույն հուշադրամը» մրցանակի
25/02/2014 20:40
Կիսվել

«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը արժանացել է «Տարվա լավագույն հուշադրամը» մրցանակի

«Vicenza Numismatica 2013» միջազգային դրամագիտական մրցույթում (Իտալիա, Վիչենցա) ՀՀ «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը արժանացել է «Տարվա լավագույն հուշադրամը» մրցանակի:

Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մրցանակի դիպլոմը և հուշամեդալը շնորհվել են ՀՀ կենտրոնական բանկին սույն թվականի փետրվարի 14-ին` Վիչենցայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ:

Նշենք, որ Կենտրոնական բանկը թողարկել էր արծաթե հուշադրամ` նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին: Հայ առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», տպագրվել է Վենետիկում, 1512թ.:

Տպագրիչն է Հակոբ Մեղապարտը, տառատեսակը` բոլորգիր, տպագրությունը` երկգույն` սև ու կարմիր: Ժողովածուն խորագիրը ստացել է` հիմք ընդունելով թերևս «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տանին զհիւանդն ի դուռն եկեցոյն…» սկսվածքը, իսկ ուրբաթ օրը, ըստ Ղևոնդ Ալիշանի, հնուց ի վեր համարվել է հմայական ազդեցության օր, և «Ուրբաթագրքին» հետևողները կոչվել են «ուրբաթատեսք» և «ուրբաթալեզք»: «Ուրբաթագիրքը» աղոթքների ու մաղթանքների ժողովածու է. ընդգրկված են ընդարձակ հատվածներ Ավետարանից, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:

Հակոբ Մեղապարտը հայ առաջին տպագրիչն է, հայկական տպագրության սկզբնավորողը և հիմնադիրը: Գործել է 16-րդ դարի սկզբից Վենետիկում: Մեղապարտի հիմնած առաջին հայկական տպարանը գործել է 1512-1513 թթ. և լույս ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը): Դրանք են «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան» գրքերը: Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը զարդանախշված են: Գրքերը փոքր են` կաշվե զարդանկար կազմերով: Հակոբ Մեղապարտի տպագրությունը հայկական գրատպության զարգացման հիմքն է դրել, նրա անունով կոչվել է տպագրատուն, կանգնեցվել է նրա հուշարձանը: Հուշադրամի ուրվագծերի և գունազարդ ձևավորված բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12