Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Հայաստանը կշարունակի համակագործակցել Հունաստանի հետ
26/02/2014 14:15
Կիսվել

Հայաստանը կշարունակի համակագործակցել Հունաստանի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը վարչապետը բարձր է գնահատել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցությունը. «Դա մեծ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել և հաղորդել ապագա սերունդներին: Ձեր այցելությունը նոր առիթ է՝ խթանելու հայ-հունական հարաբերությունները», – նշել է Տիգրան Սարգսյանը:

Հունաստանի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել խորհրդարանական կապերի դերը երկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցում: 

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ կողմերը կարևորել են նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունների շարունակական զարգացման հարցում: Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը.«Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», – հավելել է նա:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում անհրաժեշտ է համարվել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: «Ցանկանում ենք, որ տնտեսական ոլորտում լինեն համատեղ նոր նախաձեռնություններ և ծրագրեր: ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ բնագավառում առաջընթաց լինի», – ասել է վարչապետը: Կարևորվել է նաև ռազմական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում ծավալված շարունակական համագործակցության խորացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերի, Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային հարցերի: Վանգելիս Մեյմարակիսն ընդգծել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում և պաշտպանում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Երկուստեք բարձր է գնահատվել Հունաստանում գործող հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և հայ-հունական բարեկամության ամրապնդման գործում:

Հունաստանի ԱԺ նախագահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները: ՀՀ վարչապետը փոխադարձաբար ողջույններ է հաղորդել Հունաստանի իր գործընկերոջը և հրավիրել այցելել Հայաստան:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41