Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Սերժ Սարգսյան. Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ոչինչ չի փոխվել
26/02/2014 21:43
Կիսվել

Սերժ Սարգսյան. Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ոչինչ չի փոխվել

Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ոչինչ չի փոխվել. անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը հաստատել է Եվրոպական միության հետ սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը, և հետագա փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակվում են: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-հունական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամության ու պատմական առնչությունների վրա հիմնված հայ-հունական բազմաբնույթ հարաբերությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, բավականաչափ ներուժ ունեն և այն երկկողմ ջանքերով անհրաժեշտ է իրացնել:

Հունաստանի խորհրդարանի նախագահը ևս համոզվածությամբ ընդգծել է, որ դարերի խորքից եկող հայ և հույն ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր բարեկամությունը մեծ ապագա ունի:

Զրուցակիցները երկուստեք չափազանց կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում՝ դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի գործունեությունը: Կողմերի համոզմամբ, օրենսդիր մարմինների միջև սերտ փոխգործակցությունը կարող է մեծապես օգտակար լինել երկու երկրների կառավարությունների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին:  

ԵՄ-ում ներկայումս նախագահող երկրի՝ Հունաստանի խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կանի ամեն հնարավորը՝ երկկողմ կապերի ամրապնդումից բացի, նպաստելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9