Apple-ից հեռանում է գլխավոր ֆինանսական տնօրենը
Apple ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Պիտեր Օպենգեյմերը, ով ընկերությունում աշխատել է ավելի քան 18 տարի, որոշել է հեռանալ Apple-ից: Սպասվում է, որ թոփ-մենեջերն իր պաշտոնը կազատի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը: Նրա փոխարեն գլխավոր ֆինանսական տնօրեն կնշանակվի Լուկա Մաեստրին: Այս մասին նշվում է Apple ընկերության տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Պիտեր Օպենգեյմերը Apple-ում աշխատում է 1996 թվականից: 2004 թվականին նա ստանձնել էր ֆինանսական տնօրենի պաշտոնը: