Սոցիալական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.50
EUR BUY - 433.00+1.00 EUR SELL - 437.50+1.50
OIL:  BRENT - 106.73+1.39 WTI - 104.70+1.72
COMEX:  GOLD - 4688.30+0.26 SILVER - 73.14-1.47
COMEX:  PLATINUM - 1926.60-1.38
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 159.34+0.39 EUR/GBP - 1.1547-0.13
FOREX:  EUR/USD - 1.1547-0.13 GBP/USD - 1.3243+0.05
STOCKS RUS:  RTSI - 1076.44-0.81
STOCKS US: DOW JONES - 46565.74+0.48 NASDAQ - 21840.95+1.16
STOCKS US: S&P 500 - 6575.32+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 53739.68+5.24 TOPIX - 3670.90+4.95
STOCKS CHINA:  HANG SENG - 25294.03+2.04 SSEC - 3948.55+1.46
STOCKS EUR:  FTSE100 - 10364.79+1.85 CAC40 - 7981.27+2.10
STOCKS EUR:  DAX - 23298.89+2.73
01/04/2026  CBA:  USD - 377.23+0.07 GBP - 501.72+3.87
01/04/2026  CBA:  EURO - 437.55+5.36
01/04/2026  CBA:  GOLD - 55891+971 SILVER - 881.54+23.63
Ամփոփվել են «Երիտասարդները հանուն կայուն զարգացման» ծրագրի արդյունքները
10/03/2014 10:05
Կիսվել

Ամփոփվել են «Երիտասարդները հանուն կայուն զարգացման» ծրագրի արդյունքները

Մարտի 1-ից 9-ը «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերությունը Երևանում հյուրընկալել է 35 երիտասարդների Իսպանիայից, Իտալիայից, Չեխիայից, Վրաստանից, Թուրքիայից և Մոլդովայից: «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երիտասարդները եկել էին Հայաստան` մասնակցելու «Երիտասարդները հանուն կայուն զարգացման» երիտասարդական փոխանակման ծրագրին` Եվրոպական Միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Երիտասարդական փոխանակման հիմնական թեման էր Կայուն Զարգացումը և  դրան հասնելու հիմնական ուղիները:

Կայուն զարգացման գաղափարը Հայաստանում հայտնի է քչերին: Այն թույլ է տալիս ժամանակակից մարդկությանը ապրել արժանապատիվ կյանքով` առանց վտանգի ենթարկելու ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, բնական միջավայրը և էկո-համակարգը:

Ծրագրի ընթացքում երիտասարդները ծանոթացել են կայուն զարգացման գաղափարին և դրա չորս ոլորտների՝ բնապահպանական, սոցիալական, մշակութային և տնտեսական ոլորտների փոխկապակցվածությանը: Երիտասարդները նաև հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանին, հայ մշակույթին, ինչպես նաև այցելել են Արտաշատ և Նորավանք` ծանոթանալու տեղի բնապահպանական խնդիրներին:

Յոթօրյա դասընթացները, քննարկումները, թիմային աշխատանքները, բացօթյա սեմինարները և էքսկուրսիաները նպաստել են մասնակիցների միջմշակութային իրազեկմանը, ինչպես նաև կայուն զարգացման ոլորտում գիտելիքների և փորձի ձեռքբերմանը:

01/04/2026
դրամ
Դոլար (USD)
377.23
+0.07
Եվրո (EUR)
437.55
+5.36
Ռուբլի (RUR)
4.6646
+0.0363
Լարի (GEL)
140.01
+0.19
55891
+971
Արծաթ
881.54
+23.63