Ֆրանսիայում արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը գրանցել են անկում
2014 թվականի հունվար ամսվա արդյունքներով Ֆրանսիայում արդյունաբերական արտադրանքի ծավալը տարեկան կտրվածքով գրանցել է 0,1% անկում։
Ամսական կտրվածքով ցուցանիշը գրանցել է 0,2% աճ։ Այս մասին է նշվում Ֆրանսիայի Էկոնոմիկայի և աշխատանքի նախարարության հրապարակման մեջ։ Bloomberg գործակալության տնտեսագետների կանխատեսման համաձայն՝ ցուցանիշը պետք է աճեր 1,3%-ով։
Հաշվետու ամսում արդյունաբերական արտադրանքի ներքին պատվերների ծավալն աճել է 2%-ով, իսկ օտարերկյա պատվերները գրանցել են 7% աճ։