Հունվարին բյուջե են մուտքագրվել 73.1 մլրդ դրամի հարկեր
Ընթացիկ տարվա առաջին ամսում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում հարկային եկամուտներն ու պետական տուրքերը ապահովել են ՀՀ պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը:
Այս տարվա հունվարին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նշված եկամուտներն աճել են 2.6%-ով կամ 1.9 մլրդ դրամով:
Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից և ներառվել հարկային եկամուտներում: