
Հունաստանը կստանա հերթական տրանշը
Հունաստանի կառավարությունը համաձայնության է եկել միջազգային վարկատուների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) և Եվրահանձնաժողովի հետ։ Այս մասին է հաղորդում Financial Times-ը։ Նոր համաձայնագրի շրջանակներում Հունաստանը կստանա 10 մլրդ եվրո ֆինանսական օգնություն՝ չկրճատելով պետական ծախսերը։
Հիշեցնենք, որ 2013 թվականի արդյունքներով Հունաստանի բյուջեի ավելցուկը (չհաշված պարտքերի մարմանն ուղղվող ծախսերը) կազմել է 812 մլն եվրո։
Ակնկալվում է, որ բյուջեի ավելցուկի 70%-ը Հունաստանի կառավարությունը կուղղի սոցիալական ծրագրերի իրականացմանը։