Սոցիալական

USD BUY - 367.50+1.00 USD SELL - 370.50-0.50
EUR BUY - 429.00+1.50 EUR SELL - 435.00-5.00
OIL:  BRENT - 101.17-0.88 WTI - 95.73-0.08
COMEX:  GOLD - 4717.50+0.76 SILVER - 79.70+2.35
COMEX:  PLATINUM - 2062.80-0.40
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.79+0.29 EUR/GBP - 1.1729-0.16
FOREX:  EUR/USD - 1.1729-0.16 GBP/USD - 1.3555-0.29
STOCKS RUS:  RTSI - 1104.09+0.15
STOCKS US: DOW JONES - 49596.97-0.63 NASDAQ - 25806.20-0.13
STOCKS US: S&P 500 - 7337.11-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 62713.65-0.19 TOPIX - 3829.48-0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 26393.71-0.87 SSEC - 4179.95+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10276.95-1.55 CAC40 - 8202.08-1.17
STOCKS EUR:  DAX - 24663.61-1.02
08/05/2026  CBA:  USD - 369.01-0.27 GBP - 502-0.96
08/05/2026  CBA:  EURO - 434.14-0.35
08/05/2026  CBA:  GOLD - 56275+392 SILVER - 953.15+31.66
Հայտնի են «WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողները
24/03/2014 11:26
Կիսվել

Հայտնի են «WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողները

Սերգեյ Փարաջանովի թանգարանում հայտարարվել են «WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողների անունները:

Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր հովանավորն է:

Մրցույթի արդյունքները հրապարակել են հրավիրյալ ժյուրիի անդամները` կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը և մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը: Մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և webtv.am հեռուստաընկերության տնօրեն Արա Մանուկյանը:

Այս տարեսկզբին մեկնարկած և շուրջ երկու ամիս տևած «WEB ԾԻՐԱՆ» առցանց մրցույթին անհատ ռեժիսորների և արտադրող ընկերությունների կողմից ներկայացվել է խաղարկային, վավերագրական և անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ՝ Երևանից, Գյումրիից, Ռուսաստանից:

Մրցութային հաձնաժողովը  գլխավոր մրցանակի համար սահմանել էր դրամական պարգև` 420 000 ՀՀ դրամի չափով: Մրցանակը ստացել է Նիկոլայ Հովհաննիսյանը՝ իր 10 րոպե տևողությամբ «Ստվեր» ֆիլմի համար: Որպես մրցանակ` ֆիլմ նկարահանելու տեխնիկական աջակցության տրամադրում է նախատեսվել խրախուսական և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում հաղթողների համար: Վերջինը նախատեսված էր ամենամեծ թվով առցանց դիտումներն արձանագրած ֆիլմի համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն խրախուսում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են  հայ երիտասարդների շրջանում ստեղծագործ ոգու խթանմանը: «WEB ԾԻՐԱՆ» փառատոնը բավականին  հաջողված նախաձեռնություն է: Այն արդեն երրորդ անգամ մի ծրագրի շուրջ է համախմբում կինոաշխարհում իրենց առաջին լուրջ քայլերը կատարող շնորհալի երիտասարդներին: «Ոսկե Ծիրանե-ի այս եզակի ծրագիրը տարեցտարի դառնում է ավելի ու ավելի  ճանաչված», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հավելելով. «Կինոարվեստի աշխարհում իրենց առաջին լուրջ քայլեր կատարողները մեր աջակցության կարիքն են զգում: Արվեստի այս ոլորտում միայն ստեղծագործ միտքն ու ձեռքերը բավական չեն արժեքավոր գործեր ստեղծելու համար: Անհրաժեշտ է մի հարթակ, որտեղ կինոարվեստի սիրահարները կարողանան հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքները: «WEB ԾԻՐԱՆ»-ը պատվով է իրականացնում այդ գործառույթը»:

Արդեն երրորդ տարին իրականացվող «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնը նպատակ ունի առանց ժանրային սահմանափակումների մեկ հարթակում միավորելու հայազգի և՛ սկսնակ, և՛ արդեն կայացած կինոարտադրող անհատներին, ինչպես նաև ընկերություններին` հնարավորություն ընձեռելով ոչ միայն պարզապես մասնակցելու մրցույթային ծրագրի, այլև ինտերնետային ազատ հարթությունում կինոսեր հանրության դատին  ու գնահատականին առավել համակարգված կերպով ներկայացնելու իրենց վերջին աշխատանքները:

08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
56275
+392
Արծաթ
953.15
+31.66