Ֆինանսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00-0.50
EUR BUY - 441.00+1.00 EUR SELL - 444.00+0.50
OIL:  BRENT - 63.95+1.90 WTI - 59.64+1.97
COMEX:  GOLD - 4197.90-0.15 SILVER - 53.10+0.32
COMEX:  PLATINUM - 1613.30-1.89
LME:  ALUMINIUM - 2894.50+0.87 COPPER - 10944.00+1.37
LME:  NICKEL - 15053.00-0.36 TIN - 37399.00+3.82
LME:  LEAD - 2095.50+1.80 ZINC - 3075.00-0.19
FOREX:  USD/JPY - 154.37-0.23 EUR/GBP - 1.164+0.46
FOREX:  EUR/USD - 1.164+0.46 GBP/USD - 1.3151+0.23
STOCKS RUS:  RTSI - 994.05+1.13
STOCKS US: DOW JONES - 47457.22-1.65 NASDAQ - 22870.36-2.29
STOCKS US: S&P 500 - 6737.49-1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 51281.83+0.43 TOPIX - 3381.72+0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 27073.03+0.56 SSEC - 4029.50+0.73
STOCKS EUR:  FTSE100 - 9807.68-1.05 CAC40 - 8232.49-0.11
STOCKS EUR:  DAX - 24041.62-1.39
13/11/2025  CBA:  USD - 382.28+0.19 GBP - 502.81+1.36
13/11/2025  CBA:  EURO - 443.94+1.9
13/11/2025  CBA:  GOLD - 50843+190 SILVER - 633.4+3.94
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 7.5%
25/03/2014 21:02
Կիսվել

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 7.5%

Այսօր՝ մարտի 25-ին, կայացել է Կենտրոնական բանկի խորհրդի նիստ: ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%:

Նշենք, որ 2014թ. փետրվարին հանրապետությունում արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փետրվարի վերջին կազմել է 4.6%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:

Խորհուրդն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում զգալիորեն ավելացել են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:

Խորհուրդը գնահատում է, որ 2014թ. սկզբին պահպանվել են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերով: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջից 12-ամսյա գնաճը ձևավորելով իր նպատակային մակարդակի շուրջ:

Միևնույն ժամանակ, համախառն պահանջարկի աճին կնպաստի նաև տարեսկզբից արձանագրված դրամի արժեզրկումը և փետրվարին ԿԲ կողմից դրամային պարտավորությունների դիմաց պահուստավորման նորմատիվի իջեցումը:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

13/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.28
+0.19
Եվրո (EUR)
443.94
+1.9
Ռուբլի (RUR)
4.7553
+0.0376
Լարի (GEL)
141.32
+0.06
50843
+190
Արծաթ
633.4
+3.94