ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 28/03/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 28-ին, բորսայում կայացել է 4350000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 30 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 35700000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.00%, փակմանը` 7.75%, առավելագույնը` 8.00%, նվազագույնը` 7.75%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.9318%: