
Raiffeisen Bank-ը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին շնորհել է որակի սերտիֆիկատ
Բանկի թղթակից ավստրիական Raiffeisen Bank International բանկը բարձր գնահատականի արժանացրեց 2013 թվականի ընթացքում միջազգային SWIFT փոխանցումների ոլորտում բանկի անթերի աշխատանքը` շնորհելով որակի սերտիֆիկատ:
Սերտիֆիկատը շնորհվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից փոխանցումները միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու համար, ինչի արդյունքում չի պահանջվել մարդկային գործոնի միջամտություն և փոխանցումներն իրականցվել են ավտոմատ եղանակով:
Բանկի փոխանցումների 99,9% համապատասխանում է միջազգային STP (Straight Through Processing) որակի միջազգային ստանդարտներին, որը շատ բարձր ցուցանիշ է, հայտնել են բանկում: