Համաշխարհային բանկը կանխատեսում է Ասիայի զարգացող տնտեսությամբ երկրների ՀՆԱ-ի 7,1% աճ
Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր կանխատեսման համաձայն՝ 2014, 2015 և 2016 թվականներին Ասիայի զարգացող տնտեսությամբ երկրները կգրանցեն 7,1% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, առանց Չինաստանի դիտարկման` 2014 թվականին Ասիայի զարգացող տնտեսությամբ երկրներում տնտեսական աճը կկազմի 5%:
Սպասվում է, որ 2014 թվականին Չինաստանի տնտեսության աճը կկազմի 7,6%, իսկ 2015 թվականին՝ 7,5%: Նշենք, որ 2013 թվականին Ասիայի զարգացող տնտեսությամբ երկրներն ապահովել էին 7,2% տնտեսական աճ: Արդյունքում, 2008-2013 թվականներին տարածաշրջանում միջին տարեկան տնտեսական աճը կազմել է 8%: