
«Կալաչ» ՍՊԸ-ին կրկին թույլատրվել է «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղեն արտադրել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել էր «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործունեությունը և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի եզրակացությունը` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը 2014թ. ապրիլի 10-ին վերացվել է: