Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Էդվագ Գրուպ»-ը դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին
14/04/2014 18:02
Կիսվել

«Էդվագ Գրուպ»-ը դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին

«Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ արդեն երեք տարուց ավել է, ինչ ընկերությունը (ապրանքային նշանը` 365 Wines, այսուհետեւ` Ընկերություն) վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր  սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:

2011թ.-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել նման արտադրանք, այնուհետեւ ՏՄՊՊՀ պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել եւ առոչինչ է ճանաչվել այդ գրանցումը, ու նույն ՏՄՊՊՀ-ն ստիպել է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին հանել այդ արտադրանքը շուկայից: Այդ ընթացքում, երեք այլ արտադրողներ` Իջեւանի գինու գործարանը, Պռոշյանի գինու գործարանը եւ Մառան ընկերությունը, օգտվելով շուկայում տիրող խառնաշփոթ իրավիճակից, նույնպես սկսել են արտադրել եւ իրացնել նման արտադրանք, նույնիսկ այն դեպքում, երբ Մտավոր Սեփականության գործակալությունը մերժել է այդ արտադրական նմուշների գրանցումը` շփոթեցնելու աստիճանի նման լինելու հիմքով:

Ընկերությունը նույն պահանջով դիմել է ՏՄՊՊՀ-ին` չգրանցված եւ շփոթության աստիճանի նման արտադրանքները շուկայից հանելու վերաբերյալ որոշում կայացնել: Թվում է, թե խնդիրը, որն արդեն դատական նախադեպ ուներ, պետք է արագ լուծում ստանար, սակայն ավելի քան կես տարի տեւած վարչական վարույթի արդյունքում ՏՄՊՊՀ-ն 2013թ. ապրիլի 4-ին կայացնում է տրամագծորեն հակառակ որոշում` հիմնավորելով, որ շուկայում առկա նռան տեսք ունեցող որեւէ ապակյա շիշ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԿՐԿՆՈՒՄ գրանցված արդյունաբերական նմուշը, որ դրանց վրայի պիտակների վրա նշված են արտադրողները, որ դրանց մի մասը վաճառվում է տուփով, եւ որ այդ բոլոր ընկերություններն ունեն կայուն իրացում:

Նման «հիմնավորումը» Ընկերության մոտ զարմանք է առաջացնում, քանի որ ՏՄՊՊՀ-ն իր որոշման մեջ խեղաթյուրում է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Մասին ՀՀ Օրենքի դրույթները, մասնավորապես, Հոդված 12-ի 2-րդ կետի 1 ենթակետը, համաձայն որի շփոթության առաջացում է համարվում` գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման, (այլ ոչ թե նույնությամբ կրկնող) չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը:

Առավել զարմանալի է այն, որ ՏՄՊՊՀ-ն իր որոշմամբ հակասել է Մտավոր Սեփականության Գործակալության որոշմանը, որը նույն այդ արտադրական նմուշները չի գրանցել շփոթության աստիճանի նման լինելու հիմքով, ընդ որում Մտավոր Սեփականության Գործակալությունն այս դեպքում ունի մասնագիտական շատ ավելի մեծ փորձ: Առավել զարմանալի է նաեւ այն, որ ՏՄՊՊՀ-ն այս որոշմամբ նաեւ վնաս է հասցնում պետությանը եւ պետական բյուջեին, քանի որ արդեն երեք տարի տեւող վեճերի եւ անբարեխիղճ մրցակցության արդյունքում Ընկերությունը ֆինանսական ահռելի վնասներ է կրել, որի բաժնետերերից մեկը փաստացի պետական Հայաստանի Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամն է, իսկ հիմնական վարկատուն նույնպես պետական «ՓՄՁ Ներդրումներ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը:

Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն, խեղաթյուրելով Տնտեսական Պաշտպանության Մասին ՀՀ օրենքի դրույթները, կայացրել է որոշում, որը հակասում է նույնատիպ գործով դատական նախադեպին, Մտավոր Սեփականության Գործակալության ավելի վաղ կայացրած որոշմանը, եւ վտանգի տակ է դրել պետական ներդրումները մի ընկերությունում, որի ամենամեծ կապիտալը պատշաճ գրանցած արդյունաբերական նմուշներն են:

«Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է ամենամոտ ապագայում վիճարկել այս որոշումը ՀՀ Առաջին ատյանի դատարանում` պաշտպանելով իր եւ իր բաժնետերերի շահերը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12