![Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բյուզանդի խողոցի բնակիչներին](https://b24.am/pub/uploads/2014/04/11243_am_2_852648726.jpg)
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բյուզանդի խողոցի բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացվածի համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզանդի փողոցի բնակտարածքների բնակիչներին: Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և սահմանված ժամանակահատվածում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծել, որ չպետք է մնա որևէ չլուծված հարց: Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: