Կենտրոնական բանկ. Վերագրանցվել և վերալիցենզավորվել է «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը ապրիլի 22-ի նիստում վերագրանցել և վերալիցենզավորել է «ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն:
Խորհուրդը «ՆՈՐՔԻ ՇՈւԿԱ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրել: Ուժը կորցրած են ճանաչվել Ա/Ձ Արտյոմ Մուսինյանի փոխանակման կետի լթիվ 684 լիցենզիան, ինչպես նաև «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 216, ԳԳ-Ե 043, ԳԳ-Ե 196, ԳԳ-Ե 149 և ԳԳ-Ե 087 լիցենզիաները: