Adidas-ը վաճառում է իր բրենդներից մեկը
Գերմանական Adidas ընկերությունը մտադիր է վաճառել իր՝ կանանց և տղամարդկանց կոշիկների Rockport բրենդը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ բանակցությունները գտնվում են նախնական փուլում:
Ըստ անկախ վերլուծաբանների գնահատականների՝ գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Rockport բրենդը ստեղծվել է 1971 թվականին, ԱՄՆ-ում: 1984 թվականին այն անցել է Reebok ընկերությանը: Adidas-ը բրենդի սեփականատեր է դարձել 2005 թվականին՝ 4 մլրդ ԱՄՆ դոլարով գնելով Reebok International-ը:
Rockport-ի տարեկան հասույթը կազմում է 30-40 մլն ԱՄՆ դոլար: