Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԲ. Մեր երկրի գործարար միջավայրում նկատվում է լավատեսական տրամադրվածություն
12/05/2014 10:25
Կիսվել

ԿԲ. Մեր երկրի գործարար միջավայրում նկատվում է լավատեսական տրամադրվածություն

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մեր երկրում գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) կազմել է 55.7, ինչը բարձր է կայունության միջակայքից՝ պահպանելով բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

Ըստ ներկայացված տվյալների՝ գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է առևտրի ոլորտում (56.8), իսկ ամենացածր ցուցանիշը` շինարարության ոլորտում, ինչը, սակայն, գտնվում է կայունության միջակայքում: Արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում և առաջին եռամսյակում ցուցանիշների արժեքները բարձր են կայունության միջակայքից:

Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակից Կենտրոնական բանկը վերանայել է գործարար հարցումների վրա հաշվարկվող բաղադրյալ ցուցանիշների մեթոդաբանությունը: Նախկինում հաշվարկվող և հրապարակվող երկու՝ գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների փոխարեն այսուհետ հաշվարկվելոի և հրապարակվելու է մեկ միասնական գործարար միջավայրի ցուցանիշ:

Ցուցանիշի հաշվարկն իրականացվում է գործարարների շրջանում հարցումների պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով: Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների, ընկերության տնտեսական վիճակի, աշխատողների թվաքանակի ընթացիկ, իսկ սպասման արժեքը` գալիք եռամսյակում թողարկման ծավալների, ընկերության տնտեսական վիճակի, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2