ԿԲ. Այս տարի շինարարության ոլորտը կգրանցի 2.5-4.5% աճ
Կենտրոնական բանկը վերանայել և արդյունքում կրճատել է շինարարության ոլորտի զարգացումների վերաբերյալ իր կանխատեսումները: Սպասվում է, որ շինարարության ճյուղում 2014 թվականին կգրանցվի ավելացված արժեքի շուրջ 2.5-4.5% աճ, որին հիմնականում կնպաստեն պետական, համայնքային բյուջեների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող ճանապարհների, ոռոգման համակարգի, ջրամատակարարման, հանրապետության հյուսիսային սահմանակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքները:
Նշենք նաև, որ 2013 թվականին մեր երկրի շինարարության ոլորտը գրանցել էր անկում՝ 8%-ով: Հաշվետու տարում իրականացվել էր 442,28 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: