Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Beeline. «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի երիտասարդ սաների համերգը տեղի ունեցավ Վանաձորում
10/06/2014 11:33
Կիսվել

Beeline. «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի երիտասարդ սաների համերգը տեղի ունեցավ Վանաձորում

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը շարունակում է իրականացնել վարպետության դասեր և համերգներ Հայաստանի մարզային երաժշտական դպրոցներում: Ք. Վանաձորի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմինե Գրիգորյանի-դաշնամուր, Կարեն Շահգալդյանի-ջութակ, Կարեն Քոչարյանի-թավջութակ մասնակցությամբ։

Այս դպրոցի հետ համագործակցությունը շարունակվում է 2010թ–ից Հիմնադրամի ստեղծման պահից ի վեր, երբ եռյակի երաժիշտներն արդեն իսկ վարպետության դասերով և համերգներով այցելում էին դպրոց։  Հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ դպրոցում բացվել և գործում է թավջութակի դասարան, իսկ այս տարի նրանց հանձնվել է թավջութակ՝  վերականգնված Հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամի կողմից կրթաթոշակի արժանացած դաշնակահար Ալիսա Գասպարյանը կանոնավոր կերպով այցելում է հայտնի պրոֆեսոր Սերգեյ Սարաջևի դասերին Երևանում։   

«ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավ։ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունն այս կարգախոսի իրականացման վառ օրինակներից մեկն է։ Մեր աջակցության շնորհիվ երաժշտական դպրոցների սաները ձեռք են բերում փորձ և գիտելիքներ, ստանում նոր գործիքներ, իսկ ամենատաղանդաշատ երեխաները՝ կրթաթոշակներ։ Ուրախ ենք, որ մեր օգնությամբ կօգնենք այս երեխաներին իրականացնել իրենց երազանքը և դառնալ ճանաչված երաժիշտներ», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ա. Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Եռյակի հետ այցերից բացի, ես կանոնավոր կերպով փորձում եմ անձամբ այցելել և ստուգել թավջութակի դասարանի պարապունքները, խորհուրդներ տալ ուսուցիչներին, այն նպատակով, որպեսզի այս դասարանը իսկապես զարգանա։ Մենք շատ շնորհակալ ենք «ԱրմենՏել»  ընկերությանն երկարատև աջակցության և համագործակցության համար, ինչը հնարավորություն է ընձեռում մեզ կազմել ապագա պլաններ և լավատեսորեն նաել դեպի ապագա»։

Համերգի ավարտին Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին Հիմնադրամի ծրագրերին երկարատև աջակցության համար հանձնեցին Շնորհակալագիր։

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52