ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 10/06/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 10-ին, բորսայում կայացել է 4900000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 8 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 8700000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 5.75%, փակմանը` 5.74%, առավելագույնը` 5.75%, նվազագույնը` 5.70%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.7391%: