Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Ազգային Ժողով. «Բյուջե 2013» կատարման տարեկան հաշվետվությունն ընդունվեց
13/06/2014 10:32
Կիսվել

Ազգային Ժողով. «Բյուջե 2013» կատարման տարեկան հաշվետվությունն ընդունվեց

Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ 67 կողմ, 40 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Պատգամավորները շարունակեցին քննարկել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցումով ընդունելու մասին հարցը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նա ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին արտոնություններ տրամադրելը ողջունելի է, իսկ մեխանիզմների իրականացմանն առնչվող հարցերն առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն ու կհստակեցվեն:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: Խոսրով Հարությունյանը, կարեւորելով ՏՏ ոլորտի զարգացումը, նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը պետք է կատարելագործել: Հրանտ Բագրատյանը եւ Միքայել Մելքումյանը անընդունելի համարեցին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող մի շարք դրույթներ՝ մտահոգություն հայտնելով ՏՏ ոլորտին եկամտային հարկի եւ շահութահարկի գծով արտոնությունների տրամադրման մասով:

Ամփոփիչ ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում առաջարկների հիման վրա ճշգրտումներ ու հստակեցումներ կատարել:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը առաջին ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է ներդնել դատավորների եւ նրանց աշխատանքի գնահատման ինստիտուտ: Դատավորների գնահատման նպատակն է խթանել դատավորների ինքնավերլուծությունը, բացահայտել եւ դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները, աջակցել դատավորների առաջխաղացման համար լավագույն թեկնածուների ընտրությանը, նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Դատավորների գնահատումն իրականացվելու է քանակական՝ օբյեկտիվ, եւ որակական՝ սուբյեկտիվ, չափանիշների հիման վրա: Պարոն Մուրադյանը նշեց, որ դատավորների գործունեությունը գնահատվելու է բարձր, լավ, միջին եւ ցածր: Սահմանվել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննությունն անցկացվում է արդարադատության խորհրդի դռնբաց նիստում:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հանձնաժողովը քննարկել եւ բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, որոնց հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ փաթեթի վերաբերյալ պատգամավորներն ունեցել են մտահոգություններ, որոնցից գլխավորը վերաբերել է դատավորների լիազորությունների դադարեցման կարգին առնչվող դրույթին, որը հանձնաժողովի անդամների պնդմամբ հանվել է: Պարոն Մարուքյանը նշեց, որ փաթեթը դեռեւս վերանայման կարիք ունի:

Դատավորների գնահատման կարգի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին ԱԺ պատգամավորները: Գագիկ Ջհանգիրյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ Հովհաննես Սահակյանը նշեցին, որ բովանդակային զգալի փոփոխություններ են կատարվել լրամշակված փաթեթում, սակայն դեռեւս վիճահարույց բազմաթիվ դրույթներ կան, որոնք առաջինից երկրորդ ընթերցում պետք է հստակեցվեն:

Ամփոփիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար՝ կարեւորելով փաթեթը դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Նա անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն բոլոր մտահոգությունները:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորները քննարկեցին ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ԱԺ պատգամավորներ Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի, Տաճատ Վարդապետյանի, Լեւոն Մարտիրոսյանի եւ Էդմոն Մարուքյանի ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կառավարության ներկայացրած «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Արդյունաբերական քաղաքականության մասին» ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Հերմինե Նաղդալյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը: Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկվող օրենքը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ՝ արդյունաբերական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացքում: Օրենքի նախագիծը սահմանում է արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակման եւ իրականացման ուղղությունները, զարգացման պետական ծրագրի, ինչպես նաեւ արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերի մշակման, հաստատման, իրականացման եւ փորձաքննության ընթացակարգը: Օրենքի նախագիծը սահմանում է նաեւ արդյունաբերության օբյեկտներին տրամադրվող պետական աջակցության հիմնական ուղղությունները, արդյունաբերական գոտիների կազմավորման ու գործունեության առանձնահատկությունները:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի   նախագահ  Վարդան Այվազյանը նշեց, որ օրենքի նախագիծը մանրամասն  քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Նախագիծը, ըստ նրա, ներկայացնում է արդյունաբերական ոլորտին վերաբերող  կարեւոր ուղղություններ, ունի հետագայում վերամշակման, ինչպես նաեւ  նոր առաջարկների ընդգրկման հնարավորություն:

Անդրադառնալով տարածքային կառավարման մարմինների ֆունկցիաներին՝ հանձնաժողովի նախագահը  նշեց, որ պետք է հստակեցվի  պատասխանատվությունը, քանի որ դրանք պետության տարածքային քաղաքականությունն իրականացնող մարմիններն են:

Օրենքի նախագծի վերաբերյալ ելույթներ ունեցան  պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Մհեր Շահգելդյանը, ովքեր անդրադարձան օրենքի կարեւոր եւ հիմնական խնդիրներին:Նրանք նշեցին, որ օրենքի նախագիծը ընդգրկում է հանրային կյանքի ամենակարեւոր ոլորտի՝ արդյունաբերական սեկտորի զարգացումը, որը տնտեսության հիմքն է:Պատգամավորները անդրադարձան նաեւ նախագծում առկա բացթողումներին, եւ նշեցին, որ կներկայացնեն գրավոր առաջարկներ:

Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող  Միքայել Մելքումյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար:

Այնուհետեւ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ  օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքում կատարվող փոփոխությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականին վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես Օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ hանրապետական եւ  տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ, մինչդեռ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն հուշարձանների մասնակի կամ ամբողջական տեղափոխումը կարող է իրականացվել միայն մեկ դեպքում, երբ հուշարձանի նյութական պահպանությունը պահանջում է այն տեղափոխել: Ներկայիս կարգավորմամբ հստակ սահմանված չէ այն բացառիկ հանգամանքը, որի առկայության պայմաններում թույլատրվում է իրականացնել հուշարձանի տեղափոխումը, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հուշարձանների տեղափոխում նույնիսկ այն դեպքերում, երբ չկա հուշարձանի պահպանության հրամայական պահանջ: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:Հաշվի առնելով վերոգրյալը? ներկայացված նախագիծը կնպաստի օրենքի դրույթները Կոնվենցիայի պահանջների  համապատասխանեցմանը եւ  կապահովի առավել հստակ իրավակարգավորման սահմանմանը:

Հարցի  քննարկումն ընդհատվեց, քանի որ ավարտվեց քառօրյա նիստերի եւ գարնանային նստաշրջանի   աշխատանքները:

Մինչեւ նստաշրջանի փակումը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին,  Ազգային Ժողովի 334 սրահում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման թեմայով:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ավարտի մասին եւ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51