ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/06/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 411.69 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.06 դրամով և կազմել 558.75 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 11.96 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.83 դրամով և կազմել 698.43 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 47.20 դրամով և կազմել 16753.64 դրամ: Արծաթի գինն աճել է 1.68 դրամով և կազմել 255.85 դրամ: Պլատինի գինը նվազել է 598.49 դրամով և կազմել 19033.57 դրամ: