Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրում է մետրոն Աջափնյակ հասցնելու հնարավորությունները
19/06/2014 18:29
Կիսվել

Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրում է մետրոն Աջափնյակ հասցնելու հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ի միջոցներով դեռևս այս տարվա հունվարին բրիտանական «URS» խորհրդատվական ընկերությանը պատվիրված Երևանի մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ վարչական շրջան մոտ 3 կիլոմետրանոց նոր ուղեգծի կառուցման իրագործելիության ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը, ինչպես նաև ֆինանսների նախարարության, Երևանի մետրոպոլիտենի, «Երևաննախագծի» Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման բանկի, Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչները:

Ուսումնասիրությունն իրականացրած ընկերության ներկայացուցիչ Դեյվիդ Դենիսը ներկայացրել է նոր ուղեգծի կառուցման 4 հիմնական տարբերակ: Խորհրդատուն նշել է, որ ուսումնասիրության շրջանակում իրականացվել են նաև պահանջվող հետազոտությունների, շահագործման և շարժակազմի, պահանջարկի նախնական ուսումնասիրությունների վերաբերյալ ուսումնասիրություններ, ինչպես նաև տնտեսական և ուղևորահոսքի կանխատեսման գնահատում: Անդրադառնալով նախկինում գլխավոր հատակագծով ուղեգծված երթուղու իրագործման հնարավոր տարբերակին՝ Դեյվիդ Դենիսը նշել է, որ այդ դեպքում կատարվելու են լրացուցիչ հորատման աշխատանքներ, որոնք կհանգեցնեն լրացուցիչ ծախսերի, մինչդեռ իրենք ընտրել են քիչ ծախսատար տարբերակները:

Իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը հաջորդած մտքերի փոխանակման շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը՝ ընդգծելով մայրաքաղաքի զարգացմանը զուգընթաց աճող տրանսպորտային հոսքերի ծավալն ու գերբեռնվածությունը, առանձակի կարևորել է Երևանի մետրոպոլիտենի զարգացումը: Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ ծրագիրը երևանցիների համար երկար սպասված է ու իրագործվելու դեպքում էական փոփոխություններ կբերի ինչպես երթևեկի բեռնաթափման, այնպես էլ ուղևորափոխադրման առավել արդյունավետ կազմակերպման առումով:
«Մետրոպոլիտենի զարգացումը մշտապես դիտարկվել է Երևանի ընդհանուր զարգացման համատեքստում և ներառված է մայրաքաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագծում՝ որպես կենսական նշանակության գործընթաց: Մետրոյի ուղեգծի ընդլայնումը կարևորվում է մի շարք հանգամանքներով, մասնավորապես դրա արդյունքում կբեռնաթափվի վարչական շրջանի երթևեկը, տվյալ հատվածներում վերգետնյա հասարակական տրանսպորտի թվի նվազման հաշվին կավելանա ճանապարհների թողունակությունը։ Խնդիրն արդիական է նաև բնապահպանական տեսանկյունից», – նշել է Վահե Նիկոյանը:
«URS» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Դեյվիդ Դենիսն իր հերթին հույս է հայտնել, որ կատարված ուսումնասիրությունը մեծապես կօգնի ծրագրի իրագործմանը:

Շնորհակալություն հայտնելով ծավալուն աշխատանքի համար՝ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ իրագործելիության ուսումնասիրության առաջարկները հետագայում կօգտագործվեն Երևան քաղաքի հեռանկարային զարգացման հնարավորությունների քննարկումների ժամանակ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75