Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Huawei առաջին խանութն է բացվել Հայաստանում
30/06/2014 13:46
Կիսվել

Huawei առաջին խանութն է բացվել Հայաստանում

Հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը՝ «Հուավեյ» ընկերությունը Թումանյան 27 հասցեում ներկայացրեց իր առաջին երևանյան սրահը, որի բացման շնորհանդեսի հատուկ հյուրն էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանգչուն (Jiang Shan): Բացմանը ներկա էին նաև «ՄոբլիՕՍ» ՍՊԸ տնօրեն Արման Խաչատրյանը, «Հուավեյ»-ի ԱՊՀ տարածաշրջանի տերմինալ բիզնեսի նախագահ Ջիանգ Շանը (Jiang Shan),  «Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա» ՍՊԸ տնօրեն Դինգ Բին Ստիվենը (Ding Bin Steven), Հայաստանի Հանրապետության բջջային կապի օպերատորների ներկայացուցիչները և այլոք:

«ՄոբլիՕՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում լուծումներ տրամադրող համաշխարհային առաջատար §Հուավեյ Տեքնոլոջիս¦ ընկերության պաշտոնական գործընկերը:

«ՄոբլիՕՍ» ընկերությունը սկսել է Huawei արտադրանքի վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում` առաջարկելով գնորդներին նորարարական և որակյալ սմարթֆոններ և պլանշետներ խելամիտ գներով: Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականու ցանկում ընդգրկված են նաև համակարգեր և լուծումներ` նախատեսված կորպորատիվ հաճախորդների և պետական մարմինների համար: «ՄոբլիՕՍ» ՍՊ ընկերությունն ունի լիազորված սպասարկման կենտրոն, որն իրականացնում է Huawei արտադրանքի նորոգումը և սպասարկումը, ինչը ևս հանդիսանում է կարևոր գործոն:

«Huawei  ապրանքանիշը բազմիցս ապացուցել է համաշխարհային շուկայում իր հուսալիությունն ու որակը, և մենք ուրախ ենք, որ մեզ ընձեռնվել է Huawei արտադրանքի ողջ պոտենցիալը հայ սպառողին ներկայացնելու հնարավորությունը, – ասում է «ՄոբլիՕՍ» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը: – Ինչ վերաբերում է կորպորատիվ սեգմենտին, ապա նշված նպատակին հասնելու համար առաջին հերթին մեզ կօգնի հաճախորդի շահերին ուղղված մեր մոտեցումը, ինչպես նաև §Հուավեյ¦ ընկերության փորձը տնտեսապես արդյունավետ համալիր լուծումների նախագծման հարցում¦:

Ընկերության տնօրեն Արման Խաչատրյանի խոսքերով` գնորդները շուտով կհամոզվեն, որ «որակյալը թանկ է» արտահայտությունը կիրառելի չէ Huawei արտադրանքի պարագայում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41